04.06.2019|
02:47
Կրթության և գիտության նախարարությունն իր մեջ է ներառել նաև մշակույթն ու սպորտը: Մեկ սուպերնախարար կա, որ բոլոր ոլորտներից գլուխ է հանելու, հանդիպումներ ունենալու, բյուջե ղեկավարելու ու միմյանցից տարբեր ճյուղերը համեմելու ամենակարող համեմունքով՝ «դուխով», իսկ կառավարումից, ոնց էլ լինի, գլուխ կհանի՝ եթե ոչ այսօր, ապա վաղը, մյուս օրը կամ մի գեղեցիկ օր: